ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկող նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկող նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
01.06.2020 | 14:32

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագծով՝ հնարավորություն կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն: «Օրենքում ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու հիմքով չկայացած հանրաքվեի վերաբերյալ կա ընդամենը մեկ դրույթ, այն է, որ արտակարգ կամ ռազմական դրության վերացումից հետո հանրաքվեն նշանակվում է ոչ շուտ քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո: Ամբողջ գործընթացը, թե ինչպես պետք է վերսկսվի հանրաքվեն, օրենքը չի նշում»,- ընդգծել էր Հովակիմյանը:
Պատգամավորը հայտնել էր, որ օրենքի փոփոխությունները միտված են կարգավորելու հանրաքվեի շարունակականության կանոնակարգման հարցը, ինչպես նաև արտակարգ դրությամբ պայմանավորված հանրաքվեն չեղարկելու ինստիտուտի ներդրմանը: Սա կազդի նաև Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վրա, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում հանրության առողջությունն առավել կարևոր է, քան հանրաքվեն:
Քվեարկությունից առաջ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը, որովհետև գտնում են, որ նախագիծը հակասահմանադրական է և խնդրահարույց: ԲՀԿ խմբակցությունը Մարուքյանի ելույթից հետո 20 րոպե ընդմիջում խնդրեց: Օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 83 «կողմ» և 16 «դեմ» ձայներով:

Դիտվել է՝ 2654

Մեկնաբանություններ